Նորություններ

Հայ շախմատիստները՝ ''Corsican Circuit 2016''-ի մասնակիցներ

Սպորտ 2016-10-25

Ֆրանսիայում մեկնարկել է արդեն 20-րդ անգամ անցկացվող ''Corsican Circuit 2016'' մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 56 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 7 վարպետ:
Մրցաշարի մասնակիցների թվում են նաև Հայաստանի չեմպիոն  Զավեն Անդրիասյանը և Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը:
 
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն և Վլադիմիր Օնիշչուկը, որոնք վաստակել են 3-ական միավոր:
 
Անդրիասյանն ու Ղարամյանն իրենց ակտիվում գրանցել են 2.5-ական միավոր և կիսում են 3-11-րդ հորիզոնականները:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: