Նորություններ

Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը

Ուշագրավ 2016-10-24

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը 2016 թվականին իրականացվել է երեք փուլով: Ծրագրի երկու փուլն իրականացվել են մայիս-հունիս և սեպտեմբեր ամիսներին, երրորդ փուլի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 20-21-ին:
Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կծանոթանան Կոմիտասի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը: Առնո Բաբաջանյան համերգասրահում կունկնդրեն Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթը: 
 
Հայաստանի ազգային պատկերասրահում կծանոթանան հայկական և եվրոպական գեղանկարչությանը, Հայաստանի պատմության թանգարանում՝ Հայաստանի նախապատմական ժամանակներից եկող մշակույթին ու պատմությանը:
 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում դպրոցականները կդիտեն «Անուշ» օպերային ներկայացումը, այնուհետև կշրջեն թատրոնի շենքում: Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն նաև Կոմիտասի անվան պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: