Նորություններ

Տեսողության համաշխարհային օր

Կրթական 2016-10-14

Հոկտեմբերի 13-ը տեսողության համաշխարհային օրն է: Երևանի Ղ. Ալիշանի անվան հ95 միջնակարգ դպրոցում անցկացվեց դասընթաց՝ նվիրված այդ օրվան: Դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ալլա Մկրտչյանը շատ հանրամատչելի ներկայացրեց մարդու տեսողական օրգանի՝ աչքի, կառուցվածքը, կատարած ֆունկցիան, հիվանդությունները, պատմեց, թե ինչպես կարելի է պաշտպանել այն, վերջում աշակերտները պատասխանեցին ուսուցչի հարցերին: Միջոցառման կազմակերպմանը և անցկացմանը աջակցեց <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը:

ք. Երևանի թիվ 95 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: