Նորություններ

Այսօր Տեսողության համաշխարհային օրն է

Ուշագրավ 2016-10-13

Այսօր նշվում է Տեսողության համաշխարհային օրը: Այն նշվում է ամեն տարվա հոկտեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը և նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրների վրա: Այս տարի Տեսողության համաշխարհային օրը նշվում է «Ուժեղ ենք միասին» կարգախոսի ներքո:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը տոնի առթիվ դպրոցականների համար կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ՝ բաց դասեր, մրցույթներ, ճանաչողական այցեր ակնաբուժական կենտրոններ՝ նպատակ ունենալով երեխաների և նրանց ծնողների ուշադրությունը հրավիրել ակնային խնդիրների ու դրանց կանխարգելման և լուծման վրա: 
 
Ողջ աշխարհում տեսողության լուրջ խնդիրներ ունեցողների շուրջ 50 տոկոսն այդ մասին իմանում է ակնային զննման ժամանակ: Այնպես որ, մի՛ հապաղեք և տարին մեկ անգամ այցելեք ակնաբույժի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: