Նորություններ

«Հրաժեշտ այբբենարանին»` Ստեփանավանի թիվ 1 դպրոցում

Կրթական 2013-05-23

Ստեփանավանի թիվ 1 դպրոցում հերթական ավանդական միջոցառումը կրում էր «Հրաժեշտ այբբենարանին» խորագիրը: Տոնականորեն զարդարված դահլիճում երկու օր շարունակ 1-ա (դասվար` Սահականուշ Հարությունյան) և 1-բ (դասվար` Օլյա Զաքարյան) դասարանների աշակերտներն իրենց ծնողներին, բազմաթիվ հյուրերին և դպրոցի ուսուցիչներին պարգևեցին հաճելի պահեր` ցուցադրելով ամբողջ տարվա ընթացքում սովորած երգերը, գեղեցիկ բանաստեղծությունները, պարերը: Աշակերտները հանդես եկան փոքրիկ բեմականացումներով:

Առաջին դասարանցիներին տառաճանաչության տոնի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն տիկին Գայանե Սարգսյանը` հանձնելով նրանց դպրոցում ավանդույթ դարձած տառաճանաչության վկայաններ` որպես իրենց ուսումնական կյանքի առաջին լուրջ փաստաթուղթ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: