Նորություններ

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ 2016-10-12

«Երևան Օփեն» միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ութ շախմատիստ 9 հնարավորից վաստակել է 7-ական միավոր:
1-8-րդ տեղերը բաժանել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, ռուսաստանցի Պավել Սմիրնովը, ուկրաինացի Վիտալի Բերնադսկին:
 
Նույն տեղերը բաժանել են նաև Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովը, իսրայելցի Թամիր Նաբատին և հնդիկ Չանդա Սանդիպանը: Ռոբերտ Հովհաննիսյանն առաջինն է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշով:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: