Նորություններ

Հայ շախմատիստների արդյունքները

Սպորտ 2016-10-10

Մեն կղզում եզրափակվել է շախմատի մրցաշարը, որում Հայաստանի շախմատիստները հավասար արդյունքներ են ցույց տվել:
Մեր հավաքականի երեք անդամները՝ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, 9 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր և նույն հերթականությամբ զբաղեցրել 18-20-րդ տեղերը:
 
Մրցաշարի հաղթող է դարձել ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակել է 7,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով առաջ անցել նույն արդյունքը ցույց տված ուկրաինացի Պավել Էլյանովից:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: