Նորություններ

Երևանում մեկնարկեց «Կոկա-Կոլա/ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013» մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտ 2013-05-22

Մայիսի 21-ին ՀՖՖ Տեխնիկական-կենտրոն ակադեմիայի խաղադաշտում (Ավան) մեկնարկեց «Կոկա-Կոլա/ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013» ավանդական մրցաշարի եզրափակիչ փուլը, որում պարտվողը լքում է առաջնությունը: Հայաստանի ավելի քան 700 դպրոցական թիմերից լավագույն 32-ը իրավունք ստացան մրցել ուժեղագույնի տիտղոսը նվաճելու համար մայրաքաղաքի լավագույն բազայում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում երկրի գլխավոր թիմը` ազգային հավաքականը: Անցնելով առաջ` նշենք, որ կիսաեզրափակիչ անցած 4 թմերի դպրոցականները հնարավորություն կստանան հանդիպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Ս.թ. մայիսի 21-ին կայացան 1/16 առաջին 8 խաղերը, որոնց արդյունքում մրցաշարում հաղթելու լուրջ հայտ ներկայացրին Հրազդանի թիվ 11 դպրոցի թիմը` 11 անպատասխան գնդակ ուղարկելով Երևանի 181 դպրոցի սաների դարպասը: 

Չափազանց կարգապահ խաղով աչքի ընկան նաև Կապանի 3-րդ դպրոցի ֆուտբոլիստները. 7 ժամյա ուղևորությունը Երևան չխանգարեց 7-1 հաշվով հաղթել տեղի 196 դպրոցի թիմին:
 
Մրցաշարի ֆավորիտ կարելի է համարել Բերդավան գյուղի թիմին, որի կազմում փայլուն խաղով գերել է հանդիսատեսի համակրանքը` Լուիզա Ղազարյանը: Վանաձորի թիվ 11 դպրոցի խաղի առաջին րոպեներին Լուիզան շրջադարձ հարվածով գրավեց  դարպասը` խփելով փուլի ամենագեղեցիկ գոլը: Մնացած ժամանակում նա դարձավ ևս մեկ գոլի հեղինակ, ինչպես նաև ակտիվ մասնակցում էր թիմի թե´ գրոհներին, թե´ պաշտպանությանը: Բերդավանցիներն այդ խաղում հաղթեցին վանաձորցիներին 8:0 հաշվով:
 
Շատ համառ պայքարում անցավ Աշտարակի թիվ 1 և Երևանի 171 դպրոցների պայքարը: Մայրաքաղաքցիները պարտվում էին 2:1 հաշվով և վերջին րոպեներին ողջ թմով առաջ գնացին, ինչը տվեց իր արդյունքները: Գրոհին միացած 171-ի դարպասապահ Արսեն Ասատրյանը կրնկով գրավեց իր կոլլեգայի պաշտպանած դարպասը: Խաղի ելքը պետք է որոշեին 11-մետրանոց հարվածները, որոնցում ավելի հաջողակ գտնվեցին երևանյան դպրոցականները:
 
 
Կապանի 3-րդ դ.               – Երևանի 196-րդ  դ.      7:1
Չարենցավանի 3-րդ դ.      – Լուսակունքի դ.              8:3
Աշտարակի 1 դ.                 – Երևանի 171-րդ դ.       2:2 (4:5)
Իջևանի 5-րդ  դ.                – Ալավերդու 8-րդ           1:3
Գորիսի 6-րդ  դ.                 –  Մարտունու 3-րդ դ.    1:4  
Սուրենավանի դ.    –  Երևանի 188-րդ  դ.    3:1
Հրազդանի 11-րդ դ.           – Երևանի 181-րդ դ.      11:0
Բերդավանի դպրոց           –  Վանաձորի 11-րդ   դ.  8:0
 
Այսօր` ժամը 14:00-ից մեկնարկել են 1/16-ի մնացած 8-ը խաղերը: Ուժերը չափելու են հետևյալ դպրոցների թիմերը.
 
Գյումրու 6-րդ դ.                  – Երևանի 37-րդ դ.
Նորագյուղի   դ.                   – Երևանի 33-րդ դ.
Վեդու թիվ 1 դ.                     – Արաքսի դ.
Երևանի 35 դ.                     –  Եղեգնաձորի թիվ 1 դ.
Նոր կյանքի դ.                     – Երևանի 143-րդ դ.
Ստեփանակերտի 7-րդ դ.  – Երևանի 52-րդ դ.
Էջմիածնի 4-րդ դ.              – Աշտարակի 6-րդ դ.
Երևանի 84-րդ  դ.              – Արփիի դ.
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: