Նորություններ

Կանցկացվի ազգագրական երգի-պարի փառատոն

Ուշագրավ 2016-09-26

Ս.թ. սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի 2014 թվականից ամեն տարի իրականացվող «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:
Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» ավանդական երգի-պարի համույթները:
 
Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ: Կցուցադրվեն նաև հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:
 
Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգ ու պարի պահպանումն ու տարածումն է, մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:
 
Աղբյուրը՝ Mincult.am
Նկարի հեղինակ՝ Nune Khachatryan

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: