Նորություններ

Հայաստանի կրթության բարելավումն օրակարգում

Կրթական 2016-09-26

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը «Հայաստանի կրթության բարելավում» ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ:
Լևոն  Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել և միաժամանակ ընդգծել է, որ իր՝ իբրև կրթության պատասխանատուի համար առավել կարևոր են կրթության որակի ապահովմանն ուղղվող բարեփոխումները: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին:
 
Խոսելով այդ բարեփոխումների տեսլականի մասին` Լևոն Մկրտչյանն առանձնացրել է 2 կարևորագույն ուղղություն` բուհերի խոշորացում և հզորացում ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն ֆինանսավորման ու կառավարման ներքին  ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ:
 
«Մեզ համար  կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները»: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության ընթացիկ ծրագրերի իրականացմանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: