Նորություններ

Երեխաների բուժսպասարկումը վճարովի չի դարձել

Ուշագրավ 2013-05-22

Բժշկական ծառայությունների համար ամեն տարի ՀՀ պետական բյուջեից մինչև 7 տարեկան երեխաների հատկացվում է որոշակի գումար: Այս տարի 0-7 տարեկան երեխաների բժշկական ծառայությունների համար հատկացվել է 6,7 մլրդ դրամ: Այսօր լրագրող Արման Սուլեյմանյանը երեխային Մալայանի անվան բժշկական կենտրոն է տարել, սակայն նրան հայտնել են, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ, քանի որ պետբյուջեով ծառայության համար նախատեսված գումարը սպառվել է:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մեկնաբանելով կատարվածը, տեղեկացրեց, որ նման դեպքերում կա ընթացակարգ, որով պետք է բուժհաստատությունն առաջնորդվի: Տվյալ դեպքում հիվանդներին պետք է հերթագրել կամ ուղղորդել այլ բժշկական հաստատություններ.

«Կա սահմանված կարգ, ըստ որի՝ եթե սպառվում են բյուջեից հատկացված միջոցները, հիվանդները պետք է հերթագրվեն: Տվյալ դեպքում բուժհաստատությունում ծնողին, հավանաբար, ցույց են տվել ընթացակարգի միայն մի հատվածը, որտեղ գրված է, որ եթե հիվանդը չի ուզում հերթագրվել կամ դիմել այլ բժշկի, կարող է վճարել և բուժվել»:
 
«Անահիտ Հայթայանը շտապեց հանգստացնել բոլոր ծնողներին. «Երեխաների բուժօգնությունը վճարովի չի դարձել, նման բան չկա»:
 
Աղբյուրը՝ panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: