Նորություններ

Հայ ծանրորդուհին՝ ոսկե մեդալակիր

Սպորտ 2016-09-19

Հայաստանը ներկայացնող ծանրորդուհի Արփինե Դալալյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
17-ամյա հայ մարզուհին գերծանր քաշային կարգի մրցումներում անչափ լարված պայքարում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ երկամարտում ցույց տալով 213 կգ արդյունք:
 
Նա ընդամենը մեկ կիլոգրամով է առաջ անցել ռուս Դարիա Ռյազանովայից: Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում:
 
Մինչ այդ հաղթող էին դարձել 15-ամյա Կարեն Մարգարյանը և 17-ամյա Կարեն Ավագյանը:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: