Նորություններ

«Բանանց»-ը հրաժարվում է Նիկոլայ Դոնևի հետ համագործակցությունից

Սպորտ 2013-05-22

«Բանանց» ակումբը Բարձրագույն խմբի առաջնության ավարտից անմիջապես հետո հրաժարվեց թիմի ուկրաինացի երկու ֆուտբոլիստների և դարպասապահների բուլղարացի մարզիչ Նիկոլայ Դոնևի հետ հետագա համագործակցությունից, հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Դոնևը փոքր ընդմիջումով «Բանանցում» աշխատեց երեք տարի: Ինչ վերաբերում է Պավել Գրիշչենկոյին և Ռոման Դեբելկոյին, ապա այս ֆուտբոլիստները վարձավճարով սկսեցին հանդես գալ թիմի կազմում 2013 թվականի հունվարից: Սակայն «Բանանցը» չերկարաձգեց այդ խաղացողների հետ պայմանագրերը։ Արդյունքում երկու լեգեոներներն էլ հեռացել են «Բանանցից»:

Հիշեցնենք, որ օրերս հրաժարական էր տվել «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը։

Աղբյուրը` Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: