Նորություններ

Առաջնություն հայ ուսանող-ծրագրավորողների համար

Ուշագրավ 2016-09-15

Հուրախություն հայ ուսանող-ծրագրավորողների՝ անց է կացվելու “Kaspersky Student’s Challenge” առաջնությունը։ Առաջնությունը բաղկացած է երկու փուլից՝ առցանց-ընտրական և արտացանցային-եզրափակիչ:
2016 թվականի սեպտեմբերի 9-ից  25-ն անց է կացվելու առցանց-ընտրական փուլը, որի արդյունքներով էլ որոշվելու է եզրափակչի մասնակիցների ցանկը։
 
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունենալու արտացանցային-եզրափակիչը։ Բացի լավագույն արդյունքներ գրանցած ծրագրավորղներից, կհայտարարվեն լավագույն բուհը և կրթական կենտրոնը։
 
Առաջնությունում առաջին երեք հորիզոնականն զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով։
 
Նյութը՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: