Նորություններ

Եվս մեկ նշանակալի քայլ Հայաստանում Intel ISEF-ի իրականացման գործում

Ուշագրավ 2016-09-13

Կարևորելով STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) կրթության զարգացումը և մեր երկրի ինտեգրվածությունը համաշխարհային նշանակություն ունեցող գիտակրթական մրցույթներին՝ Dasaran-ը նախաձեռնել էր Intel ISEF բնագիտական մրցույթին Հայաստանի մասնակցության գործընթացը: Այժմ այդ գործընթացում ևս մեկ նշանակալից քայլ է արվում:
Այսպես, Dasaran կրթական կենտրոնը հյուրընկալել էր Կալիֆորնիայի Արփա ինստիտուտի տնօրեն, Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս Հակոբ Փանոսյանին, ում հետ հանդիպմանը նշվեց, որ Dasaran կրթական ծրագիրը, «Հայկական ազգային գիտության և գյուտարարության մրցույթ» (ANSIC) կազմակերպությունը և Հակոբ Փանոսյանը կկնքեն եռակողմ հուշագիր Հայաստանում Intel ISEF-ի իրականացման նպատակով:
 
Ընդգծենք նաև, որ Արփա ինստիտուտն իր համաձայնությունն է տվել՝ ցուցաբերելու ֆինանսական աջակցություն ինչպես Intel ISEF-ի, այնպես էլ ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված վերապատրաստումների իրականացման գործում:
 
Dasaran-ի՝ Intel ISEF-ին Հայաստանի մասնակցությանն ուղղված ծրագրի մասին կարող եք կարդալ այստեղ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: