Նորություններ

Սենեգալի կառավարությունը հետաքրքրված է Dasaran կրթական ծրագրով

Ուշագրավ 2016-09-07

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Dasaran էր այցելել Սենեգալի ազգային կրթության նախարարության գլխավոր քարտուղար (նախարարի 1-ին տեղակալ) պարոն Ուսման Սոուն:
1-ին տեղակալի այցելության գլխավոր շարժառիթը Սենեգալի ազգային կրթության նախարարության ցուցաբերած հետաքրքրությունն էր Dasaran կրթական մոդելի նկատմամբ: Հանդիպման սկզբում պարոն Ուսման Սոուն շրջեց կրթական կենտրոնում և ծանոթացավ թիմի հետ:
 
Այնուհետև հյուրին ներկայացվեց Dasaran-ի յոթնամյա գործունեությունը, ընթացիկ և առաջիկա անելիքները, մշակած էլեկտրոնային մասնագիտացված հարթակն ու գործիքները, մասնավորապես՝ դպրոցների կառավարման և վիճակագրական վերլուծության համակարգերը:
 
Dasaran-ի ստեղծած դպրոցների կառավարման էլեկտրոնային համակարգն արժանացավ պարոն Ուսման Սոուի հավանությանն ու բարձր գնահատանքին: 1-ին տեղակալն իր հերթին խոսեց Սենեգալի կրթական ոլորտի և այդ ոլորտն արդիականացնելու, տեղեկատավական տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակի մասին:
 
Հանդիպման ավարտին պարոն Սոուն խոստացավ Սենեգալ վերադառնալուն պես հանդիպման արդյունքները ներկայացնել նախարարին և քննարկել  Dasaran կրթական ծրագիրը Սենեգալում ներդնելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: