Նորություններ

Կկայանա Մովսիսյան-Դուբլան շախմատային մարտը

Սպորտ 2016-09-05

Իսպանիայում ընթանում է «Սաբադել 2016» միջազգային մրցաշարը, որի առաջին չորս տուրի հանդիպումներն արդեն կայացել են:
Ըստ գրանցված արդյունքների՝ Մարկ Նարցիզո Դուբլանը վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
 
Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը վաստակել է 3,5 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ 2,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ընթանում է 11-րդ հորիզոնականում:
 
5-րդ տուրում Կարեն Մովսիսյանի մրցակիցն է լինելու առաջատար Մարկ Նարցիզո Դուբլանը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: