Նորություններ

19-ամյա բրազիլացի հարձակվողը ընդգրկվել է «Գանձասար» ֆուտբոլային ակումբում

Սպորտ 2013-01-18

Կապանի «Գանձասարը» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի 19-ամյա հարձակվող Ուիլիան Պոտկերի հետ: Այս մասին armsport.am-ին հայտնեց «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:

«Մենք նրա խաղը դիտել ենք տեսագրություններով և լավ տպավորություն ենք ստացել: Բավական ագրեսիվ եզրային հարձակվող է, ով մեզ կմիանա Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ: Տեղում ավելի հստակ պատկերացում կկազմենք նրա մասին և ավելի մանրամասն կարծիք կհայտնեմ»,-նշեց Սևադա Արզումանյանը:

Պոտկերը ելույթ է ունեցել բրազիլական «Ֆիգուերենսե» թիմում:
 
Հիշեցնենք, որ «Գանձասարի» կազմը ձմռանը համալրել են Սամվել Մելքոնյանը, Արտակ Դաշյանը և Նարեկ Բեգլարյանը:
 
Աղբյուրը`  Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: