Նորություններ

Կրթության առանձնահատկությունները Ճապոնիայում

Ուշագրավ 2016-08-27

Կրթական համակարգը ողջ աշխարհում, բացի որոշակի ընդհանրություններից, ունի նաև տարբերություններ, որոնցից շատերը, իհարկե, կարելի է համարել տվյալ երկրի կրթական ոլորտի առանձնահատկություն: Այս տեսանկյունից Ճապոնիան այն երկրներից է, որն առանձնանում է իր կրթական համակարգով և այդ համակարգում առկա «էնդեմիկ» մոտեցումներով, որոնցից մի քանիսն էլ ներկայացնում ենք ստորև:
Մարդկային տեսակի ձևավորումը՝ առաջնահերթություն
 
Ճապոնիայում ընդունված է, որ դպրոցում առաջին երեք տարին ակադեմիական գիտելիքներ ստանալուց առավել կարևոր է մարդկային որակների ձևավորումը:
 
Այստեղ հիմնական շեշտադրումն արվում է երեխայի դաստիարակության վրա, երեխաներին սովորեցնում են հարգել մարդկանց, կենդանիներին, լինել մեծահոգի, պահպանել բնությունը:
 
Ապրիլի 1-ը՝ ուսումնական տարվա սկիզբ
 
Ճապոնիայում ակադեմիական տարին բաղկացած է երեք շրջանից՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 20, սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 20, հունվարի 7-ից մինչև մարտի 25-ը:
 
Այդպիսով, ճապոնացի աշակերտները հանգստանում են 6 շաբաթ ամառային արձակուրդներին և 2 շաբաթ ձմռանն ու գարնանը:
 
«Հավասարություն» սննդի մեջ
 
Տարրական և միջին դասարաններում երեխաների համար պատրաստում են հատուկ ուտելիքներ, որոնք ճաշակում են համադասարանցիները միասին:
 
Ի դեպ, դպրոցական ճաշացանկը կազմում են ոչ միայն խոհարարները, այլև բժիշկ մասնագետները: 
 
Մեկ քննություն ընդունելության համար
 
Ավարտական դասարաններում աշակերտները գրում են մեկ առաջադրանք, որն էլ վճռում է նրանց բուհ ընդունվելու հարցը:
 
Ըստ որում՝ շրջանավարտները կարող են ընտրել միայն մեկ ուսումնական հաստատություն հետագա կրթության համար:
 
Նյութը՝ Panorama.am
Աղբյուրը՝ Adme.ru

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: