Նորություններ

Հայ պատանի շախմատիստների գրանցած արդյունքները

Սպորտ 2016-08-27

Եզրափակվել են Պրահայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մատեյ-Վալերիու Մորգիզանը:
Նա 7 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 5,5 միավոր և  ընթանում է 5-րդ հորիզոնականում: Մինչև 10 տարեկանների աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Վասիլևը, որը վաստակել է 6,5 միավոր, Արսեն Դավթյանը իր ակտիվում գրանցել է 5,5, Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 5 միավոր:
 
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մամիկոն Ղարիբյանը: Նա վաստակել է 6,5 միավոր: Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6,5 միավոր վաստակած Վյաչեսլավ Զառուբիցկին, իսկ Շանթ Սարգսյանը, որն իր ակտիվում գրանցել է  5,5 միավոր, ընթանում է 3-րդ հորիզոնականում:
 
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Սորոկինը, որը վաստակել է 6 միավոր: Արամ Հակոբյանն առաջատարին զիջում է կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում: Մինչև 18 տարեկանների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 6,5 միավոր վաստակած Մանուել Պետրոսյանը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: