Նորություններ

«Աբու-Դաբի». հայ շախմատիստների արդյունքները

Սպորտ 2016-08-26

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունկավող «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարում կայացել են մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները:
Հայ շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել, Զավեն Անդրիասյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Հրանտ Մելքումյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը պարտվել են:
 
Խաղացված 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 4,5 միավոր վաստակած Ադհիբան Բաշկարանը:
 
Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից ետ են մնում մեկ միավորով, իսկ Հրանտ Մելքումյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել են 3-ական միավոր:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: