Նորություններ

Շաքարավազի օգտագործման թույլատրելի քանակը

Ուշագրավ 2016-08-25

Գիտնականները նշել են շաքարավազի այն քանակը, որը թույլատրվում է օգտագործել 2-18 տարեկան երեխաներին ու պատանիներին: Ըստ այդմ՝ օրվա ընթացքում կարելի է օգտագործել վեց թեյի գդալ (25 գրամ) շաքարավազ:
Այն երեխաները, որոնք չարաշահում են շատ շաքար պարունակող հեղուկներն ու ճաշատեսակները, քիչ են օգտագործում առողջ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն և ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքներ:
 
Փորձագետները խորհուրդ են տալիս բացառել շաքարը երկու տարեկանից ցածր երեխաների սննդակարգից:
 
Հենց վաղ տարիքում են ձևավորվում մարդու սննդային հակումները, և քաղցրի նկատմամբ սերը երեխաներին ստիպում է ապագայում հրաժարվել ավելի առողջ սննդից:
 
Նշվում է նաև, որ ավելացված շաքարի գլխավոր աղբյուրներն են գազավորված ըմպելիքները, էներգետիկ, մարզական խմիչքները և սառը թեյերը:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: