Նորություններ

Ռիո 2016. Հայ մարզիկները վերադառնում են 1 ոսկե և 3 արծաթե մեդալներով

Սպորտ 2016-08-23

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:
Օլիմպիական ոսկին Հայաստան է բերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ): 
 
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Դոհա-Երևան թռիչքով Երևանի ժամանակով 00:40-ին:
 
Աղբյուրը՝ msy.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: