Նորություններ

Առաջին մեդալն Օլիմպիական խաղերում

Սպորտ 2016-08-16

Հայաստանը ներկայացնող ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ:
Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցել է 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ:
 
Պոկում վարժությունում նա հաջող կատարել է առաջին և երկրորդ մոտեցումները (185 և 190 կգ), սակայն 195 կգ-ն բարձրացնել չի հաջողվել:
 
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը հաղթահարել է 220 կգ-ն, հետո 227 կգ-ն, իսկ վերջին մոտեցմանը չի բարձրացրել 234 կգ-ը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: