Նորություններ

Գիտնականները շրջանցել են Արքիմեդի օրենքը

Ուշագրավ 2016-08-11

Ֆրանսիացի ֆիզիկոսներին հաջողվել է շրջանցել Արքիմեդի օրենքը: Նրանք անշարժացրել են օդի պղպջակը հեղուկում` թույլ չտալով դրան բարձրանալ դեպի մակերևույթ։ Ավելի վաղ ֆիզիկոսների նույն խումբը սովորել էր կառավարել էլեկտրոլիզի ժամանակ թթվածնի և ջրածնի պղպջակների առաջացումը։

Նրանք բացահայտել են, որ պղպջակի առաջացումից անմիջապես հետո այն կարելի է «սառեցնել»` կտրուկ բարձրացնելով հոսանքի հաճախականությունը։

Գիտնականները պնդում են, որ պղպջակների կառավարումը չափազանց օգտակար կլինի բժշկության համար: Այս մեթոդը կօգնի հալեցնել թրոմբը:

Աղբյուրը՝ Newsarmenia.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: