Նորություններ

Հայ բռնցքամարտիկները 1/8 եզրափակչում են

Սպորտ 2016-08-11

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ են մտել հայ բռնցքամարտիկները: 56 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Արամ Ավագյանը 2:1 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Արաշի Մորիսակային:

64 քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը մենամարտել է վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ և հաղթել 2:1 հաշվով:

Առաջին ռաունդում Բաչկովը նոկդաունի է ենթարկվել, բայց կարողացել է շարունակել պայքարը: Տանուլ տված առաջին ռաունդից հետո Բաչկովը հավասարեցրել է պայքարը 2-րդ ռաունդում, ապա առավելության հասել մրցակցի նկատմամբ:

Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակչի մենամարտում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի իռլանդացի Մայքլ Քոնլանը, իսկ Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

Աղբյուրը՝ Sport.news.am
Նկարները՝ Armnoc.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: