Նորություններ

Sinquefield Cup. Լևոն Արոնյանի արդյունքները

Սպորտ 2016-08-10

ԱՄՆ-ում ընթացքի մեջ է ”Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարը: 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Բուլղարացի Վեսելին Տոպալովը հաղթել է չինացի Լին Դիրենին և 3.5 միավորով դարձել միանձնյա առաջատար: Արոնյանը 3 միավորով Վիշվանաթան Անանդի և Ուեսլի Սոյի հետ կիսում է 2-4-րդ հորիզոնականները:

Օգոստոսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: