Նորություններ

Զավեն Անդրիասյանը՝ միջազգային բաց մրցաշարի հաղթող

Սպորտ 2016-08-09

Հունաստանում արդեն իսկ ավարտվել է շախմատի՝ Կավալայի 25-րդ միջազգային բաց մրցաշարը: Հայաստանը ներկայացնում էին Սուսաննա Գաբոյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Կարեն Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը ևս 5 մասնակցի հետ հավաքել են 6,5 միավոր։ Լրացուցիչ միավորներով, սակայն, ոսկե մեդալը նվաճել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Կարեն Գրիգորյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Տիգրան Հարությունյանն զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը` ընդամենը 1 միավորով զիջելով մրցաշարի առաջատարներին։ Սուսաննա Գաբոյանը մրցաշարն ավարտել է 3,5 միավորով։

Աղբյուրը՝ Sport.news.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: