Նորություններ

TEDxKids@Yerevan նախագծի մասնակիցները Dasaran-ում

Ուշագրավ 2016-08-08

Dasaran-ը մեծապես կարևորում է աշակերտների ինքնաարտահայտման խրախուսումն և շարունակում կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների ու պատանիների հռետորական, ստեղծագործական և այլ հմտությունների զարգացմանը:

Այդ նախաձեռնություններից մեկն էլ հանդիպումն էր TEDxYerevan նախագծի համակարգող Քրիստինե Սարգսյանի և TEDxKids@Yerevan նախագծի մասնակիցների հետ, որի շրջանակում քննարկվեցին նաև Dasaran-TEDxYerevan համագործակցության հնարավոր ուղղությունները: 

Հանդիպմանը հյուրերը հանդես եկան վառ ու տպավորիչ ելույթներով՝ կիսելով մեզ հետ իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, իրենց յուրօրինակ ուսումնասիրությունների արդյունքներն ու փորձը:

Անուշ Դիլանյանը խոսեց արտասովոր երևույթներից մեկի՝ սինեսթեզիայի, իսկ Լևոն Թադևոսյանը՝ ստի մասին: Էմմա Դովլաթյանը ներկայացրեց, թե ինչպես են մարդիկ բարդացնում իրենց կյանքը՝ պարզագույն երևույթների համար փնտրելով դժվար լուծումներ ու բացատրություններ:

Ահա և այդ ելույթներից մեկը… Եկեք միասին դիտենք այս հետաքրքիր տեսանյութը, որը պատմում է այն մասին, թե ինչու ենք բոլորս ստում:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: