Նորություններ

Դասը վարում է ոստիկանը

Կրթական 2013-05-21

Ս.թ. մայիսի 17-ին Գավառի ավագ դպրոցում կայացավ «Դասը վարում է ոստիկանը» խորագրով հանդիպումը: Ոստիկանության Գավառի բաժնի պետ, փոխգնդապետ Կ. Նիկոլյանը և Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, դատախազության 2-րդ դասի խորհրդական Վ. Լազարյանը ներկայացրին իրենց համակարգի կառուցվածքը, բարեփոխումները, պատմեցին ոստիկանի դժվարին, պատասխանատու և շատ կարևոր աշխատանքի մասին` չափազանց կարևորելով անչափահասների շրջանում ոչ թե կատարված հանցագործությունների բացահայտումը, այլ դրանց կանխարգելումն իրազեկման միջոցով: Պատասխանելով աշակերտների հարցերին` խոսեցին նաև ոստիկանների վերապատրաստման, համազգեստի պատիվը արատավորող ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու մասին:

Գնդապետ Վ. Լազարյանը հորդորեց աշակերտներին զերծ մնալ «գողական աշխարհ» կոչվածից, ճիշտ հարաբերություններ ստեղծել իրենց շրջապատում, որոնք հիմնված կլինեն ոչ թե զուտ ֆիզիկական, այլ մտքի  ուժի գերակայության վրա, լինել հանդուրժող, սկզբունքային և հարգալից:

Պարոնայք ոստիկանները խոստացան հաճախակի այցելել դպրոց` աշակերտների մոտ իրավական դաշտի իմացության մակարդակի բարձրացումը,  իրավունքների և պարտականությունների ճիշտ հարաբերակցությունը ապահովելու համար:
 
Հանդիպման վերջում հյուրերն աշակերտներին մաղթեցին ուսումնական տարվա հաջող ավարտ:
 
Գավառի ավագ դպրոցի փոխտնօրեն Ա. Բաբասյան

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: