Նորություններ

ՀՊՄՀ Պատմության թանգարանն առաջինն է «Լավագույն աուդիոգիդ» մրցույթում

Կրթական 2016-08-03

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության թանգարանը Միլան քաղաքում կայացած «Լավագույն աուդիոգիդ» մրցույթում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Պատմության թանգարանի՝ մրցույթի շրջանակում ներկայացրած աուդիոգիդը կրում էր ”Armenia the land of living stones” («Հայաստան` խոսող քարերի երկիր») խորագիրը, որը բացահայտում է Հայաստանի 23 հուշարձանի առեղծվածները, պատմում գեղատեսիլ բնության ու ազգային ավանդույթների, ճարտարապետական հորինվածքների մասին:

Թանգարանը հեղինակել է նաև 4 աուդիոպատմություն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու Երևանի թանգարաններին, հայտնի և անհայտ հուշարձաններին, մետրոպոլիտենի պատմությանը:

Աղբյուրը՝ Aspu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: