Նորություններ

Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը

Սպորտ 2016-08-02

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի` կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն անցկացրել է հերթական մենամարտը՝ պաշտպանելով տիտղոսը:

10 ռաունդանոց մենամարտում Կենտիկյանը միավորներով հաղթել է խորվաթ Նևենա Միկուլիչին: Նա 36-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Սյուզի Կենտիկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին:

Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: