Նորություններ

Սերգեյ Մովսեսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ 2016-08-01

Չեխիայում արդեն իսկ ավարտվել է “Czech Open 2016” մրցաշարը, որին մասնակցում էր 39 երկրի 291 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը:

Մրցաշարի շրջանակում Մովսեսյանը տոնել է 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:

Երկրորդ տեղն զբաղեցրել է չեխ Վիկտոր Լազնիցկան, իսկ առաջատար եռյակը եզրափակել է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիսախ Ն Ռ-ն:

Աղբյուրը՝ Sport.news.am
Նկարը՝ Haymedia.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: