Նորություններ

Հայ մարզիկները 7 ոսկե մեդալ են նվաճել

Սպորտ 2016-07-26

Մոսկվայում Մարտարվեստների միջազգային փառատոնի օրերին անցկացվել է կունգ-ֆուի՝ աշխարհի 5-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականի մարզիկներն արժանացել են 7 ոսկե, 3-ական արծաթե և 1-ական բրոնզե մեդալի՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:

Թիջի մրցաոճում չեմպիոնական տիտղոսներ են նվաճել 55 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 70 կգ քաշային Դավիթ Կասումյանը (17-19 տարիքային խումբ), 50 կգ քաշայիններ Ալբերտ Թորոսյանն ու Վարդգես Մանասյանը (19+ տարիքային խումբ): Աշխարհի փոխչեմպիոն է դարձել 55 կգ քաշային Համիկ Քոչարյանը (19+ տարիքային խումբ):

Երրորդ տեղ են գրավել 65 կգ քաշային Էդուարդ Հակոբյանը (17-19 տարիքային խումբ) և 60 կգ քաշային Աշոտ Հարությունյանը (19+ տարիքային խումբ):

Շուայցզյաո (չինական ըմբշամարտ) մրցաոճում Հակոբ Հովհաննիսյանը (35+ տարիքային խումբ) արծաթե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում, իսկ Գուրգեն Դանիելյանը (35+ տարիքային խումբ) բրոնզե մեդալակիր է դարձել 75 կգ քաշային կարգում:

Թայցզի տուշոու մրցաոճում Լիլիթ Արզումանյանը (19+ տարիքային խումբ) 52 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նույն տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է հռչակվել նաև 85 կգ քաշային Արմեն Ղահրամանյանը:

Հակոբ Հովհաննիսյանը (35+ տարիքային խումբ) ոսկե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում, իսկ Գուրգեն Դանիելյանը (35+ տարիքային խումբ) և 60 կգ քաշային Արտակ Գրիգորյանը (19+ տարիքային խումբ) պարգևատրվել են արծաթե մեդալներով:

Աղբյուրը՝ Sport.news.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: