Նորություններ

Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր մարդիկ միաժամանակ ցատկեն

Ուշագրավ 2016-07-25

”Business Insider” պարբերականի թիմն Օհայո նահանգի համալսարանի աստղաֆիզիկոս Փոլ Սաթերի և Սանդիի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս Մարկ Բոսլուի հետ համատեղ հաշվարկել է, թե ինչ կլինի, եթե երկրի բոլոր բնակիչները նույն պահին ցատկեն:

Պարզվում է՝ 7.3 միլիարդ մարդու ցատկից հետո վայրէջքը 200 դեցիբելի հավասար ձայն կառաջացնի: Աղմուկի այդ մակարդակը կոչնչացնի մարդու թմբկաթաղանթը։

Որպես համեմատություն գիտնականները նշում են, որ ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի ձայնը հավասար է 150 դեցիբելի։

Եթե ցատկը կատարեն ծովափին, ապա 30 մ բարձրության ալիք կառաջանա։ Ցատկը կարող է նաև մինչև 8 բալ ուժգնության երկրաշարժ առաջացնել։

Ենթակառուցվածքի մերձակայքում ցատկը կառաջացնի կամուրջների, երկաթուղիների, էլեկտրահաղորդման գծերի և շենքերի փլուզումներ։

Հետազոտության հեղինակները վստահեցնում են, սակայն, որ ցատկի հետևանքով մոլորակն իր ուղեծրից չի շեղվի:

Աղբյուրը՝ Newsarmenia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: