Նորություններ

Հայ պատանի մարզիկները՝ մեդալակիրներ

Սպորտ 2016-07-20

Հայաստանի մարզական պատվիրակությունն «Ասիայի երեխաներ» 6-րդ միջազգային մարզական խաղերում նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալ է նվաճել գնդակային հրաձգություն մարզաձևում հանդես եկած Հայկ Բաբայանը:

Արծաթե մեդալներ են նվաճել ձյուդոյիստներ 65 կգ քաշային Տիգրան Յաղուբյանը և 55 կգ քաշային Արսեն Ավետիսյանը: Խաղերի բրոնզե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային սամբիստ Սամվել Մկրտչյանը, 46 կգ քաշային սամբիստ Արամ Աղաջանյանը, 55 կգ քաշային ըմբշամարտիկ Մեժլում Մեժլումյանը և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան:

Մեր հավաքականը ճանաչվել է խաղերի «Ամենահամերաշխ թիմ» և արժանացել պատվոգրի: ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատ, հրաձգություն, կուրաշ, խապսագայ (յակուտական ըմբշամարտ) մարզաձևերում:

Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: