Նորություններ

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ

Սպորտ 2016-07-19

Հայտնի են 2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Մեր երկրի պատիվը պաշտպանելու են 33 մարզիկ, պահեստային համարվող 2 ծանրորդ:

ՀՀ ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձևում՝ հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սպորտային մարմնամարզություն, բռնցքամարտ, աթլետիկա, ծանրամարտ, ձյուդո:

Մարզիկներից 30-ը Ռիո դե Ժանեյրոյի խաղերին մասնակցում են անձնական ցուցանիշներով ձեռք բերված վարկանիշներով:

ՀՀ օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկվել է նաև սպիտակ քարտով հանդես եկող հրաձգություն և լող մարզաձևերի 3 ներկայացուցիչ:

Աղբյուրը՝ Msy.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: