Նորություններ

Արթուր Աբրահամը 30-րդ անգամ հաղթել է նոկաուտով

Սպորտ 2016-07-18

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անցկացրել է կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Արթուր Աբրահամի մրցակիցն էր նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգը, որը պարտվել է 8-րդ ռաունդում:

Արթուրի առավելությունն ակնհայտ է դարձել 5-րդ ռաունդում, երբ նրա հարվածների շարքից հետո Լիհուգը դժվարությամբ է մնացել ոտքի վրա:

8-րդ ռաունդում Արթուրը նոկաուտի է ենթարկել մրցակցին, որը փորձել է շարունակել մենամարտը, սակայն քիչ անց մրցավարն ստիպված դադարեցրել է այն: Արթուր Աբրահամը 45-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, որում կրել է ընդամենը 5 պարտություն:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին՝ կորցնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: