Նորություններ

Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը

Սպորտ 2016-07-15

Ֆուտբոլի` Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 8 աստիճան և հայտնվել 102-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմը հանդիպումներ չի անցկացրել, իսկ մինչև այդ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղերում հաղթել է Գվատեմալային (7։1) և Էլ Սալվադորին (4։0):

Դասակարգման աղյուսակի լավագույն հնգյակն անփոփոխ է մնացել: Առաջատարն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում է Բելգիան։ Կոլումբիան երրորդն է, աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ չորրորդը, իսկ Ամերիկայի գավաթակիր Չիլին՝ 5-րդը:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն առաջադիմել է 2 տեղով և հայտնվել 6-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան ու Իտալիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Լեհաստանը 16-րդն է, Ռումինիան՝ 24-րդը, Դանիան՝ 44-րդը, Չեռնոգորիան՝ 95-րդը, իսկ Ղազախստանը՝ 97-րդը:

Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: