Նորություններ

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող

Սպորտ 2016-07-14

Թբիլիսիում արդեն իսկ ավարտվել է բասկետբոլի՝ Եվրոպայի՝ C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի` մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս էր եկել եզրափակիչ՝ հաղթելով Մալթայի հավաքականին 59:42 հաշվով:

Եզրափակչում Հայաստանի հավաքականն իր ուժերը չափել է Վրաստանի թիմի հետ:

Վահագն Հարությունյանի սաներն ակնհայտ առավելություն են ունեցել և հաղթել են 66:32 հաշվով՝ դառնալով առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դիանա Ռամազյանը` 19 միավոր:

Աղբյուրը՝ Armnoc.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: