Նորություններ

«Հաղորդագրություն» Մարսի վրա

Ուշագրավ 2016-07-12

”NASA”-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Մարսի ավազային ծածկույթի վրա հայտնաբերել է Մորզեի այբուբենը հիշեցնող մի քանի ավազաբլուր:

Մոլորակագետ Վերոնիկա Բրեյը կարողացել է կարդալ լուսանկարի վրա պատկերված գրությունը՝ «NEE NED ZB 6TNN DEIDEDH SIEFI EBEEE SSIEI ESEE SEEE!!»:

Մորզեի այբուբենով գրություններ Մարսի վրա նախկինում էլ են հայտնաբերվել, սակայն Հագալ ավազաբլրի վրա այդ գրություններն ավելի արտահայտիչ են եղել:

Մոլորակագետների կարծիքով ավազաթմբերի վրա նման նախշերի առաջացումը պայմանավորված է քամիների շարժման հատուկ ուղղությամբ։

Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: