Նորություններ

Հայ լեռնագնացը նվաճել է Էվերեստը

Ուշագրավ 2016-07-12

2016թ. մայիսի 22-ին մարսելաբնակ Արա Խաչադուրյանը (Ara Khatchadourian) նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ հարյուրավորների համար բառացիորեն անհասանելի, շատ լեռնագնացների համար կյանքի վերջին ճանապարհը դարձած 8848 մ բարձրությամբ Էվերեստը:

Հենց գագաթից Արա Խաչադուրյանը հաղորդագրություն է տարածել. «Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի և ինձ համար: Մեր գործը երբեք չի մեռնի»:

Նա նվաճել է աշխարհի մի շարք հայտնի բարձունքներ և ծածանել է ՀՀ պետական դրոշը Մոնբլանի, Արարատի, Կիլիմանջարոյի գագաթներից: 

Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: