Նորություններ

Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2016-07-11

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է ֆուտբոլի՝ Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ի եզրափակչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտության են մատնել Ֆրանսիայի հավաքականին, որին նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ:

Պորտուգալիան առաջին հավաքականն է, որը դառնում է Եվրոպայի չեմպիոն՝ խմբային փուլում չտանելով ոչ մի հաղթանակ:

Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի Պեպեն:

Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը 7 խաղում խփել է 6 գոլ և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկին»:

Աղբյուրը՝ Sport.news.am
Նկարները՝ Uefa.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: