Նորություններ

Հայտնաբերվել է նոր գունափոշի

Ուշագրավ 2016-07-08

Օրեգոնի համալսարանի պրոֆեսոր Մաս Սուբրամանիանը մանգանի օքսիդի առանձնահատկությունների ուսումնասիրության ընթացքում պատահաբար հայտնաբերել է գրեթե անթերի վառ կապույտ գունափոշի (պիգմենտ):

Գոյություն ունեն բազմաթիվ այլ կապույտ պիգմենտներ, բայց դրանցից յուրաքանչյուրն ունի իր թերությունը: Դրանք կամ պարունակում են վտանգավոր և թունավոր միացություններ, կամ անկայուն են ջերմության ու թթվային միջավայրի ազդեցության նկատմամբ:

Սուբրամանիանի բացահայտած գունափոշին առավել անվտանգ է: Այն կարող է հեղափոխություն առաջացնել շինարարության ոլորտում՝ լայնորեն կիրառվելով ներկերի և շինանյութերի բաղադրության մեջ:

Նոր պիգմենտը կարող է կիրառվել տանիքների ներկման և շինությունների ներսում ջերմաստիճանի նվազեցման նպատակով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: