Նորություններ

Dasaran-ը նպաստում է Երևան-Բոստոն «ընկերության» ամրապնդմանը (մաս 1)

Ուշագրավ 2016-07-07

Dasaran-ը մեծապես կարևորում է Սփյուռքի հայկական կրթօջախների և տեղի դպրոցների աշակերտների փոխհաղորդակցումը և շարունակում կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են այդ փոխհաղորդակցման ակտիվացմանը: Այդ նախաձեռնություններից մեկն էլ «Երևան-Բոստոն ընկերներ»-ն էր:
Շարունակելով նպաստել Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի և Բոստոնի Սբ. Ստեփանոս ազգային վարժարանի սաների միջև սկիզբ առած ընկերության ամրապնդմանը՝ նշված կրթօջախների երեխաներին տրվել էր հանձնարարություն՝ միմյանց առաջադրել թեմաներ և պատրաստել այդ թեմաների մասին տեսանյութեր, որոնք պետք է տեղադրվեին «Երևան-Բոստոն ընկերներ» պաշտոնական էջում:
 
Այսպես, թիվ 106 դպրոցի աշակերտները պետք է պատրաստեին տեսանյութ Արցախի քաղաքների, Սբ. Ստեփանոս ազգային վարժարանի սաները՝ դպրոցական առարկաների մասին: Հանձնարարություններն արդեն կատարվել են. այժմ ձեզ ենք ներկայացնում Սբ. Ստեփանոս ազգային վարժարանի 5-րդ դասարանի աշակերտների պատրաստած տեսանյութը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: