Նորություններ

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է երկրորդ լավագույն մարզիկ

Սպորտ 2016-07-06

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն իսկ ավարտվել է ծանրամարտի՝ աշխարհի երիտասարդական առաջնությունը: Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը +105 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում գրանցելով 412 (187+225) կգ:

Նա երկամարտում 25 միավորով գերազանցել է 2-3-րդ տեղերը բաժանած ծանրորդներին: Դա հայկական թիմի միակ մեդալն էր Թբիլիսիում, որտեղ Հայաստանը ներկայացրել էին նաև Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը:

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է նաև աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ լավագույն մարզիկ՝ զիջելով չինացի Մո Յունգխիանգին, որը երկամարտի 265 կգ արդյունքով ոսկե մեդալ էր նվաճել 59 կգ քաշային կարգում:

Աղբյուրը՝ Sport.news.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: