Նորություններ

Օվկիանոսին մոտ ապրելը՝ հոգեկան առողջության գրավական

Ուշագրավ 2016-07-04

Նոր Զելանդիայի Քենթերբերի և Միչիգանի համալսարանների մի խումբ գիտնականներ Վելինգթոն քաղաքի բնակիչների օրինակով պարզել են, թե ինչպես է օվկիանոսին մոտ ապրելու հանգամանքն ազդում մարդու հոգեվիճակի վրա:

Գիտնականները բացահայտել են, որ օվկիանոսին նայող տներում ապրող մարդկանց մոտ ավելի փոքր է հոգեկան խնդիրների առաջացման հավանականությունը:

Պարզվում է, որ բարենպաստ ազդեցությունը պայմանավորված չէ բնությանը մոտ լինելով: Դա դիտվում է միայն օվկիանոսի հարակից տարածքներում բնակվող մարդկանց մոտ: Անտառին կամ այգուն մոտ ապրելը նման արդյունքի չի հանգեցնում:

«Ծովային շրջաններն զգալի փոփոխությունների չեն ենթարկվել: Անտառային գոտիներում կան սպորտային հրապարակներ և այլ օբյեկտներ: Եթե անտառներին ձեռք չտային, հնարավոր է մենք այսօր այլ արդյունքներ ունենայինք»,- նշել է հետազոտության համահեղինակ Էմբեր Փիրսոնը:

Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: