Նորություններ

Հայաստանի հավաքականը՝ փոքր երկրների առաջնության չեմպիոն

Սպորտ 2016-07-04

Մոլդովայում արդեն իսկ ավարտվել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Հայաստանի՝ բասկետբոլի՝ տղամարդկանց հավաքականը եզրափակչում 79:71 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և առաջին անգամ նվաճել Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Խմբային փուլում Հայաստանի թիմը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային, 92:40 հաշվով առավելության էր հասել Ուելսի նկատմամբ, 63:70 հաշվով պարտվել Անդորրային և B խմբից կիսաեզրափակիչ էր դուրս եկել երկրորդ տեղով:

Կիսաեզրափակչում Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը 74:60 հաշվով հաղթել էր A ենթախմբում առաջին տեղը գրաված Իռլանդիայի հավաքականին:

Փոքր երկրների առաջնությունում եզրափակիչ հասնելու շնորհիվ Հայաստանի հավաքականն իրավունք է նվաճել մասնակցելու Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարին:

Աղբյուրը՝ Sport.news.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: