Նորություններ

Միջոցառում Արտաշատի թիվ 5 դպրոցում

Կրթական 2013-05-20

Մայիսի 16-ին Արտաշատի թիվ 5-րդ դպրոցում միջոցառում էր՝ նվիրված անգլերենի այբուբենի ավարտական տոնին: Անգլերենի ուսուցչուհի Սիլվա Անտոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում 3-րդ դասարանի աշակերտները ցուցադրեցին իրենց անգլերենի իմացությունները` բանաստեղծության, երգի և հումորի տեսքով: Նրանց շնորհավորելու էին եկել 4-բ դասարանի աշակերտները, որոնք անգլերեն գիտելիքները ստացել են նույն ուսուցչուհու շնորհիվ:

Երեխաները Հ. Թումանյանի «Շուն ու Կատու» գրվածքը ներկայացրին անգլերեն լեզվով բեմականացման տեսքով, դրանով իսկ շնորհավորեցին և օրինակ ծառայեցին կրտսեր դասարանցիներին:

Միջոցառման ավարտին հնչեցին շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր ծնողների և տնօրեն Ռ. Հայրապետյանի կողմից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: