Նորություններ

Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին

Սպորտ 2016-06-29

Հայաստանի բասկետբոլի` տղամարդկանց հավաքականը մասնակցում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հայաստանի թիմի առաջին մրցակիցը Մոլդովայի հավաքականն էր:

4 քառորդից յուրաքանչյուրում ունենալով առավելություն՝ Հայաստանի հավաքականը 83:64 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին:

Հայաստանի թիմում ամենաարդյունավետն Անդրե Սպայթ Մկրտչյանն էր: Նա միայնակ վաստակել է 24 միավոր: Երկրորդ հանդիպումը մեր թիմն անցկացնելու է Անդորրայի թիմի հետ:

Աղբյուրը՝ Sport.news.am
Նկարը՝ Armnoc.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: